Monday, October 1, 2012

Իրանում Reuters–ի ղեկավարը մեղավոր է ճանաչվել սուտ հրապարակումների համար

Tert.am. 30-9-2012- Իրանի մամուլի հարցերով դատարանը մեղավոր է ճանաչել Reuters գործակալության թեհրանյան բյուրոյի ղեկավար Փարիսա Հաֆեզին, ով պատասխանատու է հոդվածի վերնագրի հրապարակման համար, որում արևելյան մարտարվեստ ուսումնասիրող իրանցի կանայք անվանվել էին ապագա վարձու մարդասպաններ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Դատավորներից մեկի` Ալի Ակբար Քասայանի խոսքով, Հաֆեզին մեղավոր է ճանաչվել քարոզչական բնույթ կրող մի շարք խախտումների մեջ, մասնավորապես, նա Իրանի կառավարության նկատմամբ կեղծ մեղադրանքներ է ներկայացրել վարձու մարդասպաններ նախապատրաստելու վերաբերյալ: «Լրատվական գործակալությունը մեղավոր է Իրանի դեմ քարոզչություն իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու մեջ` հասարակական կարծիքը ալեկոծելու նպատակով», - ասվում է իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի վերջին Իրանի իշխանությունները կասեցրել էին Reuters գործակալության թեհրանյան բյուրոյի բոլոր լրագրողների հավատարմագրերը «կին նինձյաների» մասին տեսանյութի և հոդվածի հրապարակումից հետո:

No comments: