Thursday, November 8, 2012

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

Tert.am. 8-11-2012- Լոս Անջելեսի շրջանային դատարանը իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասելի Յուսեֆին 1 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Սակայն այս դատավճիռն իրականում ոչ մի կապ չունի սկանդալային ֆիլմի ստեղծման և համացանցում տարածման հետ։ Պատճառն այն է, որ Յուսեֆը նախկինում գործած հանցագործության համար գտնվել է պայմանական ազատության մեջ, սակայն մի շարք խախտումներ է թույլ տվել, ինչի հետևանքով կայացվել է վերնշված դատավճիռը։ Դաշնային իշխանությունները, որոնք հետևել են 55-ամյա Յուսեֆի վարքին պայամանական ազատազրկաման ողջ ընթացքում, պահանջել են տղամարդուն 2 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն դատավորը սահմանափակվել է ընդամնեը 1 տարով։ Հիշեցնենք, որ Յուսեֆի ստեղծած ֆիլմի պատճառով մի շարք արաբական երկրներում՝ մասնավորապես Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում և Թունիսում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վնասվածքներ ստացել։ Բացի այդ լիբիական Բենգազի քաղաքում կատաղած իսլամիստների հարձակման պատճառով մահացել է ԱՄՆ-ի դեսպանը և ևս 3 դիվանագետներ։

No comments: