Thursday, November 8, 2012

Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել ՀՕՊ միավորված համակարգի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը՝
Ղազախստանի հետ համաձայնագիր ստորագրել հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու մասին: Սպասվում է, որ Ռուսաստանի և Ղազախստանի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման նախագիծը պատրաստ կլինի մինչև 2012-ի վերջ: Այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ Ղազախստանի հետ ավարտել բանակցություններն ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին, հուլիսի սկզբին հայտարարել է ՀՕՊ հարցերով ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն: Նա նաև հաղորդել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, միայն այդ համակարգը կունենա միավորվածի կարգավիճակ, այլ ոչ թե միասնական այն պատճառով, որ Ռուսաստանը և Հայաստանն ընդհանուր սահման չունեն: Այսօրվա դրությամբ ՀՕՊ միասնական համակարգ ունեն միայն Ռուսաստանը և Բելառուսը:

No comments: