
PanARMENIAN.Net - 6 նոյեմբերի 2012 - Թուրքիան չի դիմել ՆԱՏՕ-ին Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռային համալիրի տեղակայման հարցով: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաղորդել է, որ դաշինքը պլաններ ունի հնարավոր հարվածներից Թուրքիային պաշտպանելու վերաբերյալ: «Քանի որ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, այն պլաններ է պատրաստում իր անդամ երկրների պաշտպանության համար»,- ասել է Ռասմուսենը:
No comments:
Post a Comment