Saturday, November 10, 2012

Պահանջում ենք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Արև Սամուելյանի հրաժարականը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այդ թեմայի վերաբերյալ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի մեկնաբանությունները, որոնք մեծ կասկածի տակ են դնում այդ պաշտոնները զբաղեցնեղ անձանց կոմպետենտությունը: «Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականը՝ հույս հայտնելով, որ մեր հին երկրի մշակույթն ապագայում անգամ սարսափելի երազում չի տեսնի նման համակարգողների: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն

No comments: