Saturday, November 10, 2012

«Թուրքիան կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները». Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան, նախկինի նման, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Նա հավելել է, որ Անկարայի իրականացրած բարեփոխումները չեն կրում միայն ներքին բնույթ, և որ բոլոր երկրներն էլ օգտվում են այդ բարեփոխումների արդյունքներից: Գյուլն ընդգծել է, որ Թուրքիան կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները, և թույլ չի տա, որ դրանք խոչընդոտեն երկրի զարգացմանը: Ավելի վաղ Գյուլը հայտարարել էր, որ Թուրքիան զարգացման երկար ճանապարհ է անցել և վերածվել է մեծ պետության, և որ երկիրը հպարտ է իր հաջողություններով ու հետագայում ևս մտադիր է զարգացնել ժողովրդավարությունը, տնտեսությունը, բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը և միջազգային արենայում մեծացնել երկրի քաղաքական հզորությունը:

No comments: