Tuesday, November 6, 2012

Իրաքը մի շարք նախապայմաններ է ներկայացրել Թուրքիային

1in.am. 6-11-2012- Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում թուրք-իրաքյան հարաբերությունների կարգավորման ցանկություն է հայտնել: Դրա հետ մեկտեղ Մալիքին մի շարք նախապայմաններ է ներկայացրել Թուրքիային, որոնց չիրագործման դեպքում անհնար կլինի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը: Մալիքին, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի Իրաքի նկատմամբ, չմիջամտի նրա ներքին գործերին, չխախտի նրա օդային սահմանը և վերադարձնի Թուրքիայում գտնվող Իրաքի փոխնախագահ Թարըք Ալ-Հաշիմիին, որին հայրենիքում դատապարտել են մահվան՝ ահաբեկչական և հանցավոր գործունեությամբ զբաղվելու համար:

No comments: