Tuesday, November 6, 2012

«Ekklesia.co.uk». Հայերի համար 2015թ. շատ կարևոր է` լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը

Panorama.am. 5-11-2012- «Ekklesia.co.uk» պարբերականը տպագրել է միջազգային իրավաբան, ԵՄ քաղաքական հարցերով խորհրդատու Հարի Հակոբյանի հոդվածը: «2010թ մայիսի 31-ին, երբ 2009-ին ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մի շարք հայ և թուրք բլոգերների համար աղմկահարույց թեմա էր, ես տպագրեցի` «Հայ-թուրքական հանդիպում` Գերմանիայում» խորագրով հոդվածը: Որտեղ ես բնութագրում էի իմ պատահական հանդիպումը 30-ամյա թուրք Աջիլանի հետ, ով ապրում էր Ֆրանկֆուրտում: Նա ինձ դիմավորել ու ուղեկցել էր Էրֆուրտ համալսարան: Սակայն գրելու ընթացքում իմ մոտ հարց ծագեց: Արդյո՞ք նա նույնպես Հայոց ցեղասպանության ժխտողներից է, կամ էլ տեղյակ չէ պատմությունից: Արդյո՞ք մեր հաղորդակցության ընթացքում մենք ամբողջովին մոռացել էինք մեր պատմության և պատմական ակունքների մասին կամ ավելին` որպես Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ ես մոռացել էի իմ հպարտությունը: Արդյո՞ք ես մոռացել էի, որ մենք` հայերս, անկախ այն հանգամանքից, սփյուռքում ենք կամ էլ երիտասարդ և պայքարող հանրապետությունում ենք ապրում, լուրջ խնդիրներ ունենք Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ»,- նշված է հոդվածում: «Արդյո՞ք ես անտարբերություն էի ցուցաբերում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցում, ով 2004թ-ին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն դասընթացների ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և 8 տարի անցկացրել հունգարական բանտում: Իսկ հետ Հունգարիան որոշեց արտահանձնել Սաֆարովին իր հայրենիք, իսկ այնտեղ նրան հերոսի կոչում շնորհվեց: Մեզ` հայերիս համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ 2015թ-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Արդյո՞ք բոլոր ճապանոցիները պետք է չինացիների թշնամիները համարվեն, կամ էլ բոլորը հայերը թուրքերի: Վերջապես տեղին է Մարթին Լյութեր Քինգի խոսքերը, ով է մեզ մարտահարվեր նետում. «Խավարը չի կարող խավարին ստիպել հեռանալ, միայն լույսը այն կարող է անել: Ատելությունը չի կարող ատելությանը ստիպել հեռանալ միայն սերը դա կարող է անել»»,- գրում է հոդվածագիրը:

No comments: