Thursday, November 8, 2012

Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 20։21-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38˚51՛ և արևմտյան երկայնություն 46˚77՛: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Քաջարանում և Կապանում՝ 2-3 բալ:

No comments: