Thursday, November 8, 2012

«Խոսրովի անտառ»-ը կսարքենք Մաշտոցի պուրակ. Մարիամ Սուխուդյան

1in.am. 8-11-2012- ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվեց խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, բնապահպանության նախարարությունը խորհրդակցության օրակարգում ընդգրկել էպահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: Օրակարգային էին նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, արգելոցի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:Չհրավիրված բնապահպան ակտիվիստներին դժվարությամբ, բայց հաջողվեց մասնակցել խորհրդակցությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն, ով մասնակցել էր քննարկմանն, ասաց, որ մթնոլորտ չկար, որ իրենց առաջարկները լսեին, ավելին՝ տպավորություն էր, որ ակտիվիստների ներկայությունից բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լարված էր ու կաշկանդված, քանի որ բնապահպանները լսելու էին, թե ինչ ստեր են ասվում նախարարի կողմից՝ամեն ինչ լավ է արվում: Մ. Սուխուդյանի խոսքերով՝ խորհրդակցությունն ավելի շատ ֆինանսական խնդիրների վերաբերյալ էր՝ նոր ֆինանսական հոսքեր, նոր գրանտեր, նոր փողեր լվանալու ինչ–որ հարցեր էին քննարկվում: «Մենք էլ այն աչքն ու ձայնն էինք, որ բարձրաձայնում էինք, որ նախարարը տեղում չէ և չի կարողանում այդ հարցերը լուծել: Սկսենք նրանից, որ տեղում կոծկում է հանցագործությունը: Ինչպե՞ս իրեն պահեց նախարարը Խոսրովի անտառում որսագողության դեպքից հետո՝ հեռացրեց աշխատանքից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արդենիսկ հեռացված տնօրեն Վորոնցովին: Հանրության աչքինթոզ փչելու համար մամուլով հայտարարեց, թե ինքը ինչ–որ դեպքերի առթիվ հեռացրել է տնօրենին այն ժամանակ, երբ ժամանակավոր պաշտոնակատար էր ներկայացված, որի անունն արդեն կար: Բազմաթիվ խնդիրներ թողած՝ նոր նախագծերից են խոսում, նոր ծրագրերից, ինչպե՞սվերահսկեն, ինչպե՞ս աշխատավարձ բարձրացնեն և այլն: Նվազագույնաշխատավարձ են ստանում անտառապահները, բայցիրենցկարելի է մեկ անգամ հարցնել, թե աշխատավարձը ենթադրենք 40 հազարից 100 հազար դառնա, ինքը օլիգարխից պաշտպանելո՞ւ է արգելոցը, եթե ինքը նախարարն է այսօր կոծկում իրական հանցագործությունը»,- նշեց Մարիամ Սուխուդյանը՝ շարունակելով, որ ոչ թեարգելոցի իրական շահերից բխողհանդիպում էր, այլ ավելի շատնոր գրանտներ,նոր ծրագրեր բերելուախորժալի հանդիպում: Բնապահպան ակտիվիստը նաև ընդգծեց, որ խորհրդակցությունը չանցկացվեց նախապես նշված օրակարգի համաձայն: Ըստ նրա՝ քննարկման օրակարգում էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն ընտրելու հարցը, որը չքննարկվեց: «Ըստ շրջանառվող լուրերի՝տնօրենի թեկնածու է Նոնո մականունով մի կենդանիներ խոշտանգող որսագող, ում միջոցով կփորձեն ավելի լեգիտիմացնել այդ որսը: Նախորդ տնօրենը բնույթով այդքան որսորդ չէր:Հիմա այս հարցն ենք ուզում քննարկել՝այդ խուլիգաններին ինչպե՞ս են գտնում: Ի՞նչ է նշանակում՝ ով ուզում է կարող է տնօրեն դառնալ, չկա՞ն ինչ–որ չափանիշներ, որ գոնե որսորդ չլինի: Իրենք, իհարկե, այդ հարցերը չեն ցանկանա քննարկել մեզ հետ»,- կարծիք հայտնեց բնապահպանը: Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գառնի» տեղամասումկառուցվող շինությանը և դրա շուրջ խոսակցություններին՝ Սուխուդյանն ասաց, որ այն գիտական կենտրոն չէ, այլ ռեստորանային համալիր, որն «էկոտուրիզմ» հիմնավորմամբ ամեն կերպ փորձում են պահել: Հիշեցնելով այս շինության պատմությունը՝ բնապահպանն ասաց, որերկու տարի առաջ Խոսրովի արգելոցի տարածքից առանց որևէ հիմնավորման առանձնացրել էին մոտ 200 հա տարածք ու այդ տարածքի ռեժիմային ստատուսը թուլացրել էին՝ դարձնելովարգելավայր, որտեղ կառուցապատում թույլ է տրվում: «Մեկ էլ մենք տեսնում ենք, որ սարքում են:Աղմուկ է սկսվում,կանգնեցնում են ու կառավարության անհեթեթ որոշումը ետ են կանչում, արդյունքում նորից արգելոցին է վերադարձվում այդ տարածքը, բայց շենքը մնում է, այսինքն՝այդ շենքն ամեն կերպ փորձում են լեգիտիմացնել:Մինչև սեպտեմբեր նախարարը ժամանակ էր խնդրել, մեզ նիստի էր հրավիրել հունիս ամսին: Անցավ սեպտեմբերը՝ նորից ժամանակ խնդրեցին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը: Նրա վստահեցմամբ՝այս խնդիրը կփորձենքաղաքացիական դատարանով լուծել, ինչպես դա արեցին Մաշտոցի պուրակում՝հիմնեցինքաղաքացիական արդար դատարան, որը որոշում կայացրեց, որից հետո ապամոնտաժումն իրականացավ: «Մեր խմբի համոզմամբ՝ եթե ճնշումներ չլինեն,«գիտական կենտրոն» անվան տակ կլեգիտիմացնեն ռեստորանային համալիրը»,- նկատեց Մարիամ Սուխուդյանը: Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ հետևողական են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջի հարցում և կազմակերպված քայլերով են շարժվելու այդ նպատակի ուղղությամբ:

No comments: