ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: ,Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ինաուգուրացիան: Ես զանգել եմ, հանդիպել ենք, խոսացել ենք եւ քաղաքական հարցերի մասին եւ տնտեսական: Բավականին երկար օրինակ քննարկել ենք պարզեցված հարկի մասին օրենքը: մենք խոսացել ենք նաեւ նոր կառավարության մասին: Ոչ մի անուն չի տրվել, իմ թեկնածության հետ կապված ոչինչ չի քննարկվել, ոչ ես եմ այդ մասին խոսել, ոչ էլ Սերժ Սարգսյանը, բայց ես գտնում էի, որ էապես վերանորոգված լինի նոր կառավարությունը, էապես նոր մարդիկ պետք է գան, որ կարողանան Հայաստանն այս վիճակից հանել: Ինչքանով է դա կատարվում չգիտեմ, բայց առաջին նշանակումները, նամանավանդ Տիգրան Սարգսյանի նշանակումը, ես համարում եմ դրականե, հայտարարել է Վազգեն Մանուկյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք եթե նախագահի ընտրությանը չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը եւ հետընտրական պայքարը, որ նա տարավ, ակա քաղաքական գործընթացում կար որեւէ այլ բան, որը կմղեր Սերժ Սարգսյանին գնալ փոփոխություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանել է, թե եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա կլիներ մեկ ուրիշը: ,Կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չլիներ, մեկ ուրիշը կլիներ, ուրիշ ձեւով կլիներ: Բայց Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ հանդիպելու էր մեծ դժվարությունների, որովհետեւ այնպես չէր, որ ժողովուրդը շատ հակված էր Սերժ Սարգսյանին քվեարկելու: Դա նշանակում էր, որ կարելի էր կազմակերպելե, ասում է Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, սկզբնական շրջանում իր տպաբորությունը եղել է այն, որ Սերժ Սարգսյանն ուրախացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով: ,Որովհետեւ, ինչքան մարդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից էր գնում, հույս ունենալով, որ իր հետեւույմ մեծ ուժեր կան ու նա կկարողանա իշխանությունը փոխել, բայց շատ մարդիկ էլ վախենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության նորից վերադարձին, գնում էր դեպի Սերժ Սարգսյան: Սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Սերժ սարգսյանն այդ ֆոնի վրա ընկնում է շահեկան վիճակում: Բայց իրանք չէին կանխատեսել, որ միշտ վերջում այդպես լինում, այսինքն մի պոռթկում է լինում, որի դեմը կանգնել չես կարող: Այսինքն, չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեկ ուրիշն այդ տեղը կզբաղացներ: Ինչ ձեւով դա կլիներ: Ես նույնիսկ ենթադրում եմ, որ որոշ դեպքերում հնարավոր կլիներ նաեւ հաղթելե, ասում է Վազգեն Մանուկյանը:
Աղբյուր` lragir170408
Sunday, April 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment