«Լրագիր» 17-12-2011- Թուրքիան 2011 թվականն ավարտում է «նոր կարգավիճակով». Անկարան վերադարձել է ԱՄՆ գործընկերոջ նախկին դիրքին, ինչը չի կարող չարտահայտվել նրա հարեւան տարածաշրջանների պետությունների վիճակի վրա: Թուրքիան հասկացել է, որ ԱՄՆ հետ դիմակայության պայմաններում ի վիճակի չէ լուծել իր որեւէ արտաքին քաղաքական խնդիր, իսկ տնտեսական հաջողություններն ամենեւին էլ հավերժական չեն:
ԱՄՆ ամբողջովին իրականացրել է Թուրքիան սեփական վերահսկողությանը վերադարձնելու ծրագիրը, եւ Թուրքիայի վրա ազդելու լծակներից մեկը հայկական խնդիրների համալիրն է: Չկա որեւէ փաստարկ այն բանի օգտին, թե ԱՄՆ փորձում է փակել կամ արժեզրկել «Հայկական հարցը», եւ ինչ որ կերպ իջեցնել նրա «միջազգային կարգավիճակը»:
Պատմությունը ոչ միայն շարունակվում է, նախկին սցենարների պայմաններում, այն շարժվում է պարույրով, եւ ոչ ոք արդեն չի հակաճառում պատմական այս քմահաճույքի դեմ, այս հանգամանքը պատմությունը դարձնում է կանխատեսելի եւ առաջարկում է նախկին մոդելներին վերադառնալու պայմաններ, երբ առաջանում են քաղաքական ճգնաժամեր կամ փակուղիներ:
Թուրքիան ստիպված է որոնել նոր մոտեցումներ Արեւմուտքի տերությունների հետ հարաբերություններում, «Հայկական հարցի» հանդեպ սեփական դիրքորոշումը պարզաբանելու մասով, ընդ որում, փորձելով օգտվել «հայկական հարցի» միջազգային ճանաչման հայկական շարժման արխայիկությունից: Դժվար թե մոտակա ժամանակներում Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն անցյալի փորձից նա հանել է Հայաստանին փոխզիջումների գնալու ցանկության մեջ մեղադրելու անհրաժեշտությունը, եւ հենց դա է Անկարայում դառնալու քննարկումների արդյունքը:
Ներկայում, Թուրքիան արել է ամեն հնարավորը Հայաստանի հետ հարաբերության կարգավորման ձախողման պատասխանատվությունը Ադրբեջանի վրա գցելու համար: Դա արվել է վարպետորեն, թեեւ Ադրբեջանը ոչ մի կապ չունի այդ ինտրիգի հետ: Այնուամենայնիվ, Արեւմուտքում այնքան էլ հակված չեն պարզել ձախողման պատճառները եւ մեծ հաճույքով դրա համար մեղադրում են Ադրբեջանին:
2011 թվականին թուրքական քաղաքականությունը դարձել է ավելի չափավոր, որը հնարավոր է կապված է նաեւ նախընտրական արշավի ավարտի հետ: Թուրքիայի գործողությունները դարձել են ավելի համակարգային եւ կանխատեսելի այն կանոնների շրջանակներում, որոնք առկա են ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերություններում: Դա չէր կարող չազդել Ադրբեջանի ագրեսիվության նվազման վրա, եւ նրա արտաքին քաղաքականությունում փակուղին դարձել է ակնհայտ:
Կասկած չկա, որ Թուրքիան կրկին կարեւոր դեր է խաղում հնարավոր հիմարություններից Ադրբեջանին զսպելու հարցում: Թուրքիան բավական նուրբ վիճակում է, սեփական կայսերական հավակնությունների անիմաստության ընդունման կապակցությամբ, եւ բավական ակտիվ ծրագրում է նոր նախաձեռնություններ արտաքին ճակատում, սակայն գտնվելով արդեն մեծ կախվածության վիճակում:
Իգոր Մուրադյան

No comments:
Post a Comment