Կուզեի՛ տեսնել այս աշխարհի վրա որեւէ ուժ, որ բնաջնջե այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմությունը վերջ գտած է եւ պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը` չէ կարդացված, երաժշտությունը` չէ լսված եւ աղոթքները` չեն պատասխանված: Համարձակեցե՛ք բնաջնջել այս սերունդը: Սեպեցեք, թե դարձյալ1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք իրենց տուներեն դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք` շան լակոտներ, համարձակեցե՛ք բնաջնջել զիրենք:Վիլյամ Սարոյան
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները: Վ. Սարոյանի հոբելյանին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում եւ ԱՄՆ-ում, մասնավորապես` Ֆրեզնոյում, որտեղ ապրել եւ ստեղծագործել է մեծանուն գրողը:
Նախորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի միջոցառումների շարքում ընդգրկված են եղել հայտնի նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) եւ ականավոր գիտնական Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները:
No comments:
Post a Comment