
ՎԻԵՆՆԱ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:Հայտարարությնում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական մոտեցումը բանակցային գործընթացի հանդեպ, որ հաջորդել է հունիսի 6-ի նրանց հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում եւ հունիսի 27-28-ին համանախագահների տարածաշրջան կատարած այցին:«Այս կարեւոր պահին համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ մաքսիմալիստական նախաձեռնություններից, ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ իրենց հրապարակային ելույթների ընթացքում: Ինչպես նաեւ հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից, այն ժամանակ երբ մենք բոլորս միասին աշխատում ենք հանուն հակամարտության խաղաղ լուծման»,- ասվում է հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment