
ԿԱՐՍ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի, Իլհամ Ալիեւի եւ Միխայիլ Սաակաշվիլու մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թուրքական հատվածի հիմնարկեքի արարողությունը:Ինչպես հաղորդում է «Զաման» օրաթերթը, Թուրքիայի նախագահը նախքան հիմնարկեքի արարողությունը` երեկ Անիի ավերակներ կատարած այցելության ժամանակ, հայտարարելով, թե Թուրքիան նպատակ չունի տարածաշրջանային նախագծերից դուրս թողնել որեւէ մեկին, հայտարարել է. «Մենք մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կողմակից ենք: Տարածաշրջանի երկրները պետք է աջակցեն հարեւանների հետ հարաբերությունների զարգացմանն ու խաղաղության ապահովմանն ուղղված նախագծերին: Եթե երկրները ցանկանում են մասնակցել այդ նախագծերին, ապա պետք է ճանաչեն պետությունների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Աբդուլլահ ԳյուլըԻր հերթին «Զաման» օրաթերթը նշում է, որ Հայաստանը դեռեւս շարունակում է «օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները»: «Իսկ Անկարան պահանջում է, որպեսզի Երեւանը ճանաչի Կարսի պայմանագիրը: Իսկ եթե Հայաստանը այդ մասին հայտարարի, ապա կճանաչի Թուրքիայի միջեւ եղած սահմանը, ինչն էլ կնշանակի, որ նա տարածքային պահանջ չունի Թուրքիայից»,- գրում է թերթը:
No comments:
Post a Comment