
ԿԱՐՍ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարս-Բաքու չարտերային թռիչքների իրականացման կապակցությամբ Կարսում կազմակերպված միջոցառմանը ադրբեջանցի խորհրդարանական Գանիրա Փաշաեւան Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուին անուղղակիորեն մեղադրել է սադրիչ գործունեության մեջ հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ կազմակերպած ստորագրահավաքի պատճառով:Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, այն բանից հետո, երբ Կարսի քաղաքապետը ցույց է տվել հայ-թուրքական սահմանի բացման համար 2004 թվականի հունիսի 9-ից սկսված «Հայաստանի սահմանը թող բացվի» խորագրով ստորագրահավաքի արդյունքը` 50 հազար ստորագրություն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, թե «սադրիչներ» են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանի հետ սահմանի բացմամբ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները կզարգանան:«Կարսի բնակչության մեծամասնությունը երբեք չի կարող ասել, թե Հայաստանի հետ սահմանը թող բացվի: Հայաստանի շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքների 20%-ը: Չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Շարունակում է մի շարք պահանջներ ներկայացնել Թուրքիային: Մենք կազմակերպել էինք «Ոչ` սահմանների բացմանը» խորագրով մի արշավ, որին իրենց աջակցությունն էին ցուցաբերել Կարսի բնակիչները եւ ասել, որ չպետք է բացվեն սահամնները, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել Ադրբեջանի տարածքներից: Որոշ մարդիկ, ասելով, թե սահմանների բացմամբ կկարգավորվեն տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները, մոլորության մեջ են գցել մի շարք անտեղյակ մարդկանց: Ամբողջությամբ իրենց սպառել են բոլոր այն սադրիչների պնդումները, որոնց համաձայն, սահմանների բացմամբ կզարգանան տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Մենք հուսով ենք, որ Կարսի բնակչիչները հավատարիմ կմնան իրենց նախկին դիրքորոշմանը»,- հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը:Կարսի քաղաքապետը անպատասխան է թողել լրագրողների այն հացը, թե «արդյո՞ք Փաշաեւան «սադրիչ» ասելով նկատի ուներ Ձեզ»: Իսկ Փաշաեւան, ի պատասխան «Դուք նկատի ունեիք քաղաքապետի՞ն» հարցին, հայտարարել է. «Ես անուն չեմ տվել: Բոլորը կարող են իրենց վերագրել, սակայն նրանք իրենց գիտեն»:
No comments:
Post a Comment