Tert.am- 09:48 գ 29.08.08
ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ուկրաինա եւ Ադրբեջան: Այս լուրը ստիպեց առաջատար միջազգային լրատվամիջոցներին մի շարք վերլուծական հոդվածներ հեղինակել, որոնց հիմնական նպատակն է ապացուցել, որ ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով: Մասնավորապես, AFP հեղինակավոր գործակալության մասնագետները համոզմունք են հայտնել, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած են, որ Վրաստանի հակամարտությունից հետո իրենց ռազմավարական հետաքրքրություններին Ուկրաինայում եւ Ադրբեջանում, հատկապես, նավթային ոլորտում, կարող է լուրջ հարված հասցվել:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Չեյնին տարածաշրջան է մեկնում` ԱՄՆ եւ այս երկրի հիմնական գործընկերների ընդհանուր շահերը քննարկելու նպատակով: Սպիտակ տունը չի նշում, թե որոնք են այդ շահերը կամ հետաքրքրությունները, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ ԱՄՆ լրջորեն անհանգստացած է նախկին ԽՍՀՄ տարածքում իր դիրքերի որոշակի թուլացման պատճառով:
ԱՄՆ-ին հատկապես անհանգստացնում է ադրբեջանական նավթի տեղափոխման խնդիրը:
«Նախկինում նրանք մտածում էին, որ Վրաստանով անցնող ճանապարհը համեմատաբար անվտանգ է, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, քանի որ տարածաշրջանում մի շարք հակամարտություններ են ծավալվել», - նշել է Միջազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Էդվարդ Չոուն:
ԱՄՆ-ը լուրջ անհանգստանալու խնդիր ունի նաեւ այն պատճառով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը նաեւ վտանգվում է քուրդ անջատողականների ահաբեկչական գործողությունների պատճառով:
ԱՄՆ-ը խնդիր է տեսնում նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում, այդ իսկ պատճառով Չեյնի այցը մեծ կարեւորություն է ստանում:
Thursday, September 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment