Tuesday, November 4, 2008

Խելացի երեխաներն ավելի հաճախ են դառնում հարբեցող

Շոտլանդացի գիտնականները հետազոտության ընթացքում հայտանաբերել են տարօրինակ օրինաչափություն. բարձր IQ ունեցող երեխաները հետագայում առավել հաճախ են չարաշահում ալկոհոլային խմիչքները, քան IQ-ի ավելի ցածր մակարդակով երեխաները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Գլազգոյի համալսարանի գիտնականները երակարատեւ հետազոտության ընթացքում սահմանել են 10 տարեկան մոտ 8 հազար տղաների եւ աղջիկների մտավոր ունակությունները: Իսկ երբ այդ երեխաները մեծացել են, մասնագետները բնորոշել են նրանց` ալկոհոլի օգտագործման մակարդակը: Պարզվել է, որ հարբեցողության հետ խնդիրներ առավել հաճախ ունեցել են նրանք, ովքեր մանուկ հասակում մտավոր ունակություների բարձր միավորներ են գրանցել, ընդ որում` կանանց շրջանում նման կապն առավել ցայտուն է արտահայտված, քան տղամարդկանց: Օրինակ` 15 միավորով IQ-ի ցուցանիշի աճի դեպքում տղամարդկանց մոտ ալկոհոլ չարաշահելու վտանգն աճում է 1,17 անգամ, իսկ կանանց մոտ` 1,38 անգամ: Մինչ այժմ հետազոտողները չեն կարողանում պարզել այդ երեւույթի հստակ պատճառը: Մտավոր ունակությունների եւ ալկոհոլային կախվածության փոխադարձ կապը շարունակում է մնալ ուսումնասիրության առարկա:

No comments: