HayInfo- 24-12-2008-Այսօրվա դրությամբ շուրջ 1200 օտարերկրյա քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստարան տրամադրելու խնդրանքով, և այդ հոսքը շարունակվում է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։
«Մասնավորապես, շարունակվում է Իրաքի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու և ընդունելու գործընթացը։ Նրանք Հայաստան են եկել այդ երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո»,- ասաց նա։
Նրա խոսքերով, Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստան է եկել 943 հայազգի իրաքցի, որոնցից 68-ը՝ 2008 թ.-ին, և բոլորին ժամանակավորապես պաշտպանված անձի կարգավիճակ է տրվել։
Այս առնչությամբ Եգանյանը հատկապես կարևորեց «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը՝ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված նոյեմբերի 27-ին։
«Օրենքի կատարումն ապահովելու նպատակով առաջիկայում պետք է ԵՄ չափանիշներին համապատասխան ընթացակարգեր մշակվեն, շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր»,- ասաց Միգրացիոն գործակալության պետը։
Thursday, December 25, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment