Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունը 2010 ֆինանսական տարում երկրի պաշտպանական ծախսերի նախագիծը պատրաստել Է 581 մլրդ դոլարի չափով: Բացի այդ՝ մինչեւ տարեվերջ Բուշի վարչակազմը ցանկանում Է դիմել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողությունների համար եւս 80 մլրդ դոլար հատկացնելու խնդրանքով:
Պենտագոնի պաշտոնյաները նաեւ ավարտում են պաշտպանական ծախսերի վեցամյա ծրագրի վրա կատարվող աշխատանքը, որն ընդգրկում Է 2010-ից մինչեւ 2015 ֆինանսական տարիներն ընկած ժամանակաշրջանը: Սպասվում Է, որ ծախսերի ընդհանուր աճը կկազմի 360 մլրդ դոլար:
Օբամայի թիմը մոտ 30 օր կունենա այդ երկու նախագծերը վերլուծելու եւ դրանցում ինչ-ինչ փոփոխություններ կատարելու համար նախքան բազմաԷջանոց փաստաթղթերը կներկայացվեն Կոնգրեսի քննարկմանը:
Tuesday, December 16, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment