![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgKj5LXpjKum0avqXWwW5YZjt8ZivWI72rtw6kiPk8dE3HUdJqEXrwm3Fpmk8dGQWk06IDkqE0jZ7U2hlrycWWnQaDaFNJjQ2JX4Qa_DYTZKaIJGDmUv4LcT0ZOuAZd_jU6ji_adHQ05V8/s200/NOEL_papa.Web+jpg.jpg)
Բրիտանիայի դպրոցներից մեկում ուսուցչուհուն ազատել են աշխատանքից, քանի որ նա յոթամյա երեխաներին պատմել է, որ Ձմեռ պապիկը հորինված կերպար է, գոյություն չունի: Այդպիսով, երեխաներն իմացել են, որ Ամանորի գիշերը նվերներ բերում է ոչ իրենց «սիրելի» Ձմեռ պապիկը: Տուն վերադառնալով` երեխաները պատմել են ծնողներին, թե ինչ նոր բան են իմացել դպրոցում: Ծնողները բողոքել են դպրոցի տնօրինությանը:
Երկար փորձերից հետո ծնողներին հաջողվել է համոզել երեխաներին, որ ուսուցչուհին սխալ է եղել` Ձմեռ պապ գոյություն ունի:
No comments:
Post a Comment