![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh43WZnufewLYV6xwNoFfgParqNHlL7S_Vswfblt8elvnnGF7IxeKHsW_tBEyepMLTq8IwMJ7ico5SrAQ2845zdzfoor1oBHEW8xAdOecxiVwrpDpAOZ2CZo-t_ybQes06_pAaa7ksjboM/s200/gun.Web+copy.jpg)
«ՀԵՏՔ», 12.12.08: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանն այսօր հրավիրված ասուլիսում դա պայմանավորեց հետեւյալ հանգամանքով. «Ոստիկանության ղեկավարության այսօրվա վարած քաղաքականության հետեւանքով, այսինքն` հանցագործությունները հաշվառումից չթաքցնելու, ուղիղ հսկողություն իրականացնելու արդյունքում մենք ունեցել ենք հանցագործությունների գրանցման աճ»:
Մյուս կողմից, սակայն, ըստ Թամամյանի ներկայացրեծ թվերի, այս տարի գրանցվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշների նվազում: Մասնավորապես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նվազել է 1,8 տոկոսով, քրեական հետախուզության գծով` 3,8 տոկոսով, ծանր հանցագործությունների գծով` 2, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների գծով` 16,2 տոկոսով:
«Սակայն այս տարվա 11 ամիսների ընթացքում որոշ հիմնական հանցատեսակներով ավելի շատ հանցագործություններ են բացահայտվել, քան 2007 թ. նույն ժամանակահատվածում»,- ասում է գնդապետ Թամամյանը եւ որպես օրինակ նշում, թե այս տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է ավազակային հրձակման դեպքերով հարուցված 56 քրեական գործ: Նախորդ տարի բացահայտվել էր ընդամենը 47-ը, իսկ 11 ամսում` 43 դեպք:
«Եթե հավելենք նաեւ, որ այս տարվա ավարտին դեռ կա մեկ հաշվետու ամիս, իսկ մեծաքանակ դեպքեր բացահայտված են եւ գտնվում են ավարտական փուլում, ապա կարող եմ հավաստիացնել, որ 2008 թ. ավարտին եւս կարձանագրվեն անցյալ տարվանից ոչ ցածր բացահայտման ցուցանիշներ: Բացառված չէ նաեւ, որ հիմնական հանցատեսակների բացահայտումներով լինեն նաեւ նախորդից բարձր ցուցանիշներ»,- ասում է հովհաննես Թամամյանը:
No comments:
Post a Comment