Tuesday, December 16, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ-ՄԱԼՈՒԽ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Հայաստանը Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը քննարկում է բարձր մակարդակով: Այս մասին այսօր ՏՏ ոլորտի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը տարբեր հանդիպումներում քննարկվում է Հայաստանի բարձր ղեկավարության կողմից: Հայաստանի նախագահն այդ հարցը շոշափել է Եվրոպայում ունեցած յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ հարցը բարձրացրել է ԱՄՆ կատարած վերջին այցելության ժամանակ»,- ասաց Ն. Երիցյանը: Նա հավելեց, որ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նոյեմբերի 21-ին Վաշինգտոնում կայացած նիստում այդ հարցն ընդգրկվել է նաեւ արձանագրության մեջ: «ՏՏ ձեռնարկությունների կողմից մեր առջեւ բարձրացված խնդիրը դրված է բարձր մակարդակի վրա: Դրա լուծումը հնարավոր է մեկ տարի կամ երեք տարի տեւի, բայց մենք այն անպայման կլուծենքեւ,- վստահեցրեց նախարարը` միաժամանակ կարեւորելով ներդրումների ներգրավման հարցը: «Քաղաքական մակարդակում խնդրի լուծումից հետո ներդրումների անհրաժեշտություն կլինի, հակառակ դեպքում կրկին կսկսվեն դժգոհություններ, թե «ԱրմեՏելն» արդեն անցկացրել է այդ մալուխը»,- ասաց նախարարը: Ավելին` նախարարի պնդմամբ, այսօր ցանկացած ճանապարհի կառուցման ժամանակ ուշադրություն է դարձվում դրան զուգահեռ ինտերնետ-մալուխ անցկացնելու խնդրին: Նկատենք,որ «ԱրմենՏել» ընկերություն արդեն հայտնել է, որ մտադիր է պայմանագիր կնքել թուրքական «Turkish TeleCom» ընկերության հետ` Թուրքիայից ինտերնետ-ներկրում իրականացնելու մասին: Երկու երկրներն ել իրենց երկրներում համապատասխան թույլտվություններ ստացել են եւ ձեռնամուխ են եղել պայմանագրի կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն:

No comments: