
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Բաքու կատարած այցելության ժամանակ «զարմանք» է արտահայտել Ադրբեջանի ընդունած նոր որոշման առիթով, որի արդյունքում 2009 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի «Ազատություն», BBC եւ «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանների հեռարձակման հնարավորությունը:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է հասկանա, որ խոսքի ազատությունը կարեւորագույն եվրոպական արժեքներից է», - լրագրողներին ասել է Թերի Դեւիսը` խոստանալով խնդիրը քննարկել ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Հոկտեմբերին Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի ղեկավար Նուշիրվան Մագերռամլին հայտարարել էր, որ օրենքի համաձայն արտասահմանյան ռադիոկայանները պետք է դադարեցնեն հեռարձակումը տեղական հաճախություններով, սակայն կարող են շարունակել իրենց հաղորդումները ինտերնետով, արբանյակային եւ կաբելային ալիքներով:
No comments:
Post a Comment