![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh2kZaKQqUEySdseuKqAriIwKnxrhP5kysI4hAMgehQgq5eWjcECMsCdXzKQ1IO57zxzco5pDMsrpIaPBaL0n-jOcz9PbZju0gB_FSN01bjP3Rqveq00ho_AnWIN8TSgHGhWHgnJW_jRrY/s200/Hunasdan+debker.Web.jpg)
Հունական դատարանը որոշել է կալանքի տակ թողնել երկու ոստիկաններին, որոնցից մեկը գնդակահարել է 15-ամյա երիտասարդին, իսկ մյուսը մեղադրվում է հանցակցության մեջ: Այդ մահը պատճառ դարձավ, որպեսզի ողջ Զանգվածային ցուցերի գագաթնակետը եղաւ դեկտեմբերի 11-ը, երբ արհմիությունների ներկայացուցիչները խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաք անցկացրեցին, իսկ գիշերը անարխիստները շարունակեցին հարձակումները ոստիկանության վրա` օգտագործելով քարեր եւ դյուրավառ հեղուկով շշեր` «մոլոտոֆ»ներ:
Տրամադրությունները շիկացած են ոչ միայն երիտասարդ անարխիստների շրջանում, ինչպես ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ, այլ ողջ հասարակության շրջանում: Երիտասարդի սպանության ականատեսները, որոնց թվում են տարեց կանայք եւ հարեւան շենքի բնակիչներ, հեռուստատեսությամբ պատմել են, որ ոստիկանը ուղղակի բոլորի աչքի առաջ գնդակահարել է երիտասարդին, միայն իր հետ վիճաբանելու համար, իսկ երբ նրա ընկերը բղավել է, որ նա մահացել է, ոստիկանները ոտքերով հարվածել են նաեւ նրան: Թեեւ ոստիկանները ձերբակալված են, սակայն թե մարդասպանության մեջ մեղադրվող ոստիկանը, թե նրա դատապաշտպանն իրենց շատ ագրեսիվ են դրսեւորում, ցավակցելու կամ ափսոսանքի որեւէ խոսք չեն ասում, ինչը էլ ավելի է լարել հասարակության շրջանում առկա տրամադրությունները: Սրանով է նաեւ պայմանավորված, բազմահազարանոց ցույցերը եւ անկարգությունները, որին հաջորդել է ողջ երկրի տարածքով գործադուլները:
Երկրի ընդդիմությունը այս գործընթացների ակտիվ մասնակիցը չէ, սակայն նա եւս պահանջում է կառավարության հրաժարականը:
Ինչ վերաբերում է անարխիստների ակտիվությանը, հույն հասարակության շրջանում սկսել են լուրեր տարածվել, որ հնարավոր է` դրանք ակտիվացել են ոչ առանց իշխանությունների աջակցության, որով կառավարությունը փորձում է հասարակությանը ցույց տալ, թե ինչ կլինի, եթե իրենք տեղի տան ժողովրդի ցասումին: Այս տեսակետը շարքային քաղաքացիները հիմնավորում են նրանով, որ անարխիստների նկատմամբ զարմանալիորեն մեղմ են վարվում, այնինչ եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը շատ ավելի կոպիտ միջոցների է դիմել:
Հունաստանի քաղաքներում արդեն 10 օր շարունակվող անկարգությունների արդյունքում նյութական վնաս են կրել հարյուրավոր խանութներ, տասնյակ բանկեր, այլ շինություններ ու մեքենաներ: Աթենքի առեւտրային պալատի տվյալներով նյութական վնասն արդեն անցնում է 250 միլիոն եվրոյից:
«Ներկա դրությամբ` Աթենքում ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել է 595 խանութ»,- ասել է Հունաստանի առեւտրի ազգային կոնֆեդերացիայի նախագահ Վասիլիս Կրոկիդիսը:
Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է մի քանի տասնյակ ոչ լեգալ էմիգրանտների, որոնք մասնակցել են խանութների թալանին: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել:
No comments:
Post a Comment