Tuesday, December 23, 2008

Ադրբեջանը որոշել է չմիջամտե՞լ Թուրքիայի հարաբերություններին Հայաստանի հետ

HayInfo. 22-12-2008- Թուրքիան ինքը կորոշի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ թե ոչ, Ադրբեջանը մտադիր չէ միջամտել ինքնիշխան պետությունների գործերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, Թուրքիան արդեն հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումն այդ նախաձեռնության վերաբերյալ: «Աբդուլլահ Գյուլը, Ռեջեփ Թաիփ Էրդողանը եւ Ալի Բաբաջանը միանշանակորեն դատապարտել են «Հայեր, ներե'ք մեզ» ակցիան»,-ասել է Իբրահիմը, հաղորդում է Bakiliar.Az-ը: «Հայեր, ներե'ք մեզ» կոչի տակ, որտեղ ներողություն է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն շուրջ 20 հազար մարդ է ստորագրել: Կոչը զետեղվել է ինտերնետում դեկտեմբերի 15-ին: Այս արշավի նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների շուրջ 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող հաշտվել անտարբերության հետ այդ աղետի հանդեպ, որ պատուհասեց Օսմանյան կայսրության հայերին, եւ նրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն են խնդրում նրանցից»,-ասվում է կոչում:

No comments: