Tuesday, November 16, 2010

Աշխարհի ամենաերիտասարդ գործարարը 9 տարեկան է

Tert.am. 15-11-2010- Աշխարհի ամենաերիտասարդ գործարարը, որը 9 տարեկան է, բնակվում է Կանադայում։
Ինչպես հայտնում է Аргументы и факты–ն, Ռայեն Ռոսն իր գործը սկսել է 3 տարեկանում՝ իրենց տան բակում հիմնելով ձու ածող 60 հավերից բաղկացած ֆերմա, որոնք ամեն օր երեխային 15 դոլար էին բերում։
Իր արտադրանքը տղան իրացնում էր մարդաշատ վայրերում՝ եկեղեցու մոտ և ֆերմերային շուկայում։ Այնուհետև Ռայենը որոշեց աշխատանքի համար վարձել այլ երեխաների՝ տարիքով ավելի մեծ, որոնք իր տնօրինության տակ խոտ էին հնձում. մեկ ժամվա ընթացքում նրա աշխատախումբը ստանում էր 20 դոլար, որոնցից միայն 5–ն էր տղան թողնում իրեն։
Ռայենի խոսքերով՝ շատերը չէին հավատում, որ երեխան կարող է բիզնես վարել։ Նա միայն ծնողներից է աջակցություն ստացել։
«Մայրս ինձ սովորեցրել է մի կանոն, որը ես անվանում եմ 80-10-10. եկամուտի 80%–ը ներդնում եմ բիզնեսի զարգացման մեջ, 10%–ը տալիս եմ բարեգործությանը, իսկ մյուս 10%–ը ինքս եմ ծախսում։
Պատանի գործարարը կարծում է, որ յուրաքանչյուր երեխա կարող է հաջողության հասնել բիզնեսում. կարևոր է հասկանալ միայն, որ քեզ համար շատ բարդ աշխատանք կատարելու համար կարելի է վարձել այլ մարդկանց։
Այսօր Ռայենը 9 տարեկան է։ Նա սովորում է դպրոցում, խաղում է ընկերների հետ, ներդնում է գումարներ և արդեն գրեթե միլիոնատեր է։

No comments: