Երեւանում այսօր հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:
Արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով կարեւորել է տուն-թանգարանի բացումը` անգնահատելի համարելով ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում:
Այսօր լրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակը:
Բանաստեղծուհին վախճանվել է 2006 թվականի օգոստոսի 25-ին:
Tuesday, January 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment