Lragir. 14-2-2009- ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը Արմենպրես լրատվական գործակալության հարցին- Ամերիկայի ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, թե մոտ է արցախյան հիմնանդրի վերաբերյալ համաձայնագրի մշակումը, որը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից: Համաձայնագիրն, ըստ Բրայզայի, պետք է նաեւ ընդգրկի ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման հայեցակետերը:- Հասկանալի չէ, որն է այս հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն խանգարելու համար բանակցային գործընթացին, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների շուրջ: Այդ առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի երեք հավասարազոր սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումն է: Այսօր բանակցություններն ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է:
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment