Thursday, October 7, 2010

Ռուսաստանն Իրանին փոխհատուցում կվճարի C-300 մատակարարելու շուրջ պայմանագիրը խզելու համար

News.am. 7-10-2010- Ռուսաստանը բանակցություններ է վարում Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ առաքելու պայմանագիրը խզելու դիմաց փոխհատուցում վճարելու շուրջ: Այդ մասին հայտարարել է «Ռոստեխնոլոգիա»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որով սահմանվել էր սպառազինությունների այն շրջանակը, որը չի կարելի վաճառել Իրանին: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 22-ին հրաման էր ստորագրել բանաձեւի դրույթների կատարման մասին:
Ռուսաստանը պետք է առաքեր C-300 զենիթա-հրթիռային 5 համալիրներ: Պայմանագիրը ստորագրվել էր 2007թ. վերջին, եւ դրա արժեքը 800 մլն դոլար էր:

No comments: