«ԱԶԳ» 04-04-2009- ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանրապետության` ներքաղաքական խոր ճգնաժամի մեջ գտնվելու միակ մեղավորներ համարում է իշխանության ներկայացուցիչներին: «Նրանց եռանդուն ջանքերով այդ ճգնաժամն ավելի է խորանում», ՄԱԱ-ում նկատում է Շահնազարյանը: ՀԱԿ ներկայացուցչին չեն բավարարում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները: Նա փաստում է, որ այդ կերպ իշխանությունները ցանկանում են իրենց հարմարեցնել մարտյան իրավիճակը: «Օրենսգրքի հետ կապված փոփոխությունների ժամանակ իշխանությունները լիովին բացահայտեցին իրենց դեմքը: Շատ լավ հասկանում են, որ այդ դաժան ոճրագործությունները բացահայտվելու են, սպանությունների մասն ընդհանրապես հանեցին», ասում է Շահնազարյանը: ՀԱԿ-ը ձեռքերը ծալած չի սպասում իրադարձությունների զարգացմանը: Բանախոսը վստահեցրեց, որ իրենք մարտի մեկի կապակցությամբ ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են իշխանությունների մեղքն ու կներկայացնեն հանրությանը: Թե ինչ փաստեր են ներկայացնելու` Շահնազարյանը չմանրամասնեց. միայն նկատեց, որ փաստերը շուտով կհրապարակվեն մամուլում:
Անդրադառնալով մարտյան իրադարձությունների կապակցությամբ ընթացող դատավարություններին, ազգային անվտանգության նախկին ղեկավարը բնորոշեց «խեղկատակություն» արտահայտությամբ, իսկ «Յոթի գործով» դատավարությունը` «հանցագործություն արդարադատության դեմ»:
«Իշխանությունները հրաժարվեցին իշխանության զավթման, յուրացման փաստից եւ գործը մասերի բաժանեցին: Հրաժարվեցին նաեւ 300-րդ հոդվածից եւ ապացուցեցին, որ մարտի 1-ին օրինական ոչինչ չի եղել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment