Saturday, April 4, 2009

Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն

/PanARMENIAN.Net/ 03.04.2009 - Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, այցի ընթացքում Բեռնար Ֆասիեն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԶԼՄ հետ հանդիպում դեռեւս նախատեսված չէ: Այսօր Բաքու է այցելել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան: Ամերիկյան դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ամբողջական կազմով տարածաշրջան կժամանի ամսվա վերջին:

No comments: