Tuesday, May 5, 2009

2008 թվականին աշխարհում սպանվել է 109 լրագրող

Tert.am. 4-5-2009- Amnesty International միջազգային կազմակերպությունը մայիսի 3-ին՝ Համաշխարհային մամուլի ազատության օրվա առթիվ անդրադարձել է լրագրողների աշխատանքին սպառնացող վտանգներին։ Կազմակերպությունը նշում է, որ թեև 2008թ. զոհերի թիվը նվազել է, ամեն դեպքում լրագրողների սպանությունների թիվը շարունակում է չափազանց բարձր մնալ։ Համաձայն Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տարեկան զեկույցի՝ 2008թ. սպանվել է 109 լրագրող՝ 2007թ. 172-ի համեմատ։ Իրաքում, որը համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը, 2008թ. սպանվել է 16 լրագրող՝ 2007թ. 65-ի համեմատ։ Լրագրողների սպանությունների քանակը նվազել է, սակայն մամուլի ազատությունն աշխարհով մեկ շարունակում է գտնվել մշտական ոտնձգության տակ, նշում են զեկույցի հեղինակները։

No comments: