Tuesday, May 5, 2009

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՅԼԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Lragir- 5-5-2009- Աժ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մայիսի 4-ին Հայացք ակումբում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը համարում է անհեռատես, իսկ ապրիլի 22-ին արած համատեղ հայ-թուրքական հայտարարությունը Հայաստանի իշխանության կողմից որակում է որպես ապտակ հայ ժողովրդին, անբարոյական, դավաճանական քայլ: Միեւնույն ժամանակ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ չէ, այլ “ընտրվացված” եւ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, պարկերով քվեաթերթիկները տանում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին թվեարկածները հաշվում Սերժ Սարգսյանի օգտին: “Ընտրվացված նախագահը չի կարող սպասարկել ժողովրդի շահերը”, հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Ի դեպ, նա ասել է, թե համաձայն չէ այն տեսակետին, որ հայ-թուրքական հարաբերության հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները համընկնում են:

No comments: