Saturday, May 9, 2009

«Սթարի» տնօրենը չի բացառում Կարսում սուպերմարկետի բացումը

Tert.am. 8-5-2009- «Սթարի» տնօրեն Վահան Քերոբյանը «Կապիտալ» օրաթերթին կարծիք է հայտնել, որ այն մտավախությունները, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի Հայաստանի տնտեսությունը, անհիմն են: Ավելին՝ «Սթարի» տնօրենը չի բացառում, որ ի վիճակի կլինեն սուպերմարկետ բացել նաև Կարսում: Ճիշտ է, նման կոնկրետ ծրագրեր առայժմ չկան, սակայն, ըստ Վահան Քերոբյանի, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում դա միանգամայն իրական է:

No comments: