Saturday, May 9, 2009

Կաննում հայկական ֆիլմեր նույնպես վաճառքի կհանվեն

Tert.am. 8-5-2009- Այս տարի առաջին անգամ Հայաստանը պետական մակարդակով ու առանձին տաղավարով կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային, որն ացնկացվում է 1961թ-ից և ամեն տարի իր շուրջն է հավաքում կինոարտադրողների աշխարհի մի շարք երկրներից: Կինոշուկան հնարավորություն է տալիս ցուցադրել, քննարկել, գովազդել և վաճառել ֆիլմեր: 3մx3մ չափի տաղավար վարձելու համար Մշակույթի նախարարությունը վճարել է 5300 Եվրո: Հայաստանը կներկայանա 2006թ-ից մինչև այսօր Ազգային կինոկենտրոնի կողմից նկարահանված շուրջ 2 տասնյակ ֆիլմերով` այդ թվում Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը, Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի»-ն, Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»-ը: Կինոշուկայի հայկական տաղավարում կցուցադրվեն նաև բուկլետներ, տեղեկատվական ու գովազդային նյութեր: «Առաջին անգամ ավելի շատ սովորելու բան ունենք», - ասում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և հնարավոր վաճառքի հավանական թվեր խուսափում է նշել, քանի որ առաջին անգամ իսկապես փորձն են կարևորում:

No comments: