/PanARMENIAN.Net/ 08.05.2009 - «Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, մենք չենք կարող այժմ թողնել Ռուաստանին եւ անցնել ՆԱՏՕ-ի կողմը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթյանը` մեկնաբանելով Հայաստանի հրաժարվելը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: «Այնպես որ,- ավելացրել է Դալիբալթյանը,- թեպետ մենք բարեկամություն ենք անում ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցում ենք Դաշինքի միջոցառումներին, բայց դեռեւս չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»:
Օրերս Հայստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` ելնելով Վրաստանի ներքաղաքական իրադրությունից:
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 11-ին, թեեւ զորախաղերն արդեն կարելի է սկսված համարել: Դրանք տեղի են ունենում դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, եւ դրանց ավանդաբար մասնակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Սակայն այս անգամ 19 մասնակից-երկրների ցուցակից դուրս են եկել Շվեյցարիան, Հայաստանը, Սերբիան, Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան եւ Էստոնիան:
Saturday, May 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment