Thursday, May 7, 2009

Շառլ Ազնավուրը պաշտոնապես նշանակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Tert.am 6-5-2009- Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնև)։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև)։

No comments: