Tuesday, May 5, 2009

Ղարաբաղի տարածքները հայ-թուրքական բանակցությունների մաս չեն կազմում, ամերիկացի փորձագետ

Tert.am. 4-5-2009- Թուրիքան իրեն այնքան էլ հարմարավետ դիրքում չի զգում՝ բացելով Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, սակայն, միևնույն ժամանակ, Անկարան հակամարտության լուծում չի տեսնում: Նման կարծիք 1news.az-ին հայտնել է ամերիկյան STRATFOR հետազոտական կենտրոնի վերլուծաբան Մարկո Պապիկը: Ռուսաստանը և Թուրքիան, նրա խոսքերով, իսկապես չեն ցանկանում ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: 8Նրանք հասկանում են` այդ դեպքում, անկախ նրանից, թե ում կողմից նրանք կլինեն, դա առաջ կբերի թե հայերի և թե ադրբեջանցիների դժգոհությունը9,- նշել է նա: Այն հարցին, թե որ տարածքները կարող են հետ վարադարձվել Ադրբեջանին, եթե Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացվեն, Պապիկը պատասխանել է. «Այդ հարցը բանակցությունների մաս չի կազմում»: Հայ-թուրքական սահմանների բացման դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, փորձագետի կարծիքով, անկասկած, կտուժեն: «Թուրքիայում շատերն են ցանկանում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, մինչդեռ շատերը վախենում են Ադրբեջանի բացասական հակազդեցությունից: Ամեն դեպքում, Բաքվից շատ բան է կախված: Եթե Բաքուն որոշի Անկարայի վրա բարկանալ Լեռնային Ղարաբաղի պատճառով, ապա նա, իրոք, ստիպված կլինի որոշում կայացնել` պատրաստ է արդյոք հույսը դնել Մոսկվայի վրա»,- եզրափակել է Մարկո Պապիկը:

No comments: