Tuesday, May 5, 2009

Խալերը երկարացնում են մարդու կյանքը

Tert.am. 4-5-2009- Գիտնականների մի խումբ վերջերս եկել է սենսացիոն եզրակացության. մարդու մարմնի վրա առկա խալերը երկար ու առողջ կյանքի վկայություն են։ Նման 8հեղափոխական9 հայտարարությունը հնարավոր է դարձել մի քանի հետազոտություններից հետո, որոնց մասնակցել է երկվորյակների 900 զույգ։ Բոլոր մասնակիցների մոտ չափել են բջիջներում քրոմոսոմների մարմնաչափերի երկարությունը: Արդյունքում, ի հայտ է եկել հետևյալ օրինաչափությունը. որքան շատ են մարմնի վրա խալերը, այնքան ավելի երկար են մարմնաչափերը: Հարկ է նշել, որ մարմնաչափերի երկարությունը խոսում է բջիջների տարիքի մասին. որքան ավելի երկար են մարմնաչափերը, այնքան ավելի երիտասարդ է բջիջը: Այսպես, միևնույն տարիքի երկու մարդիկ, ովքեր խալերի տարբեր քանակ ունեն, հասակակից չեն. նա, ով ավելի շատ խալեր ունի, 6-7 տարով երիտասարդ է: Հիշեցնենք, որ մինչ այժմ համարվում էր, որ մարմնի վրա խալերի մեծ քանակը խոսում է մաշկի քաղցկեղի նկատմամբ հակում ունենալու մասին: Սակայն նոր եզրակացության համաձայն` մարմնի վրա խալերի մեծ քանակը երկարացնում է կյանքը և կրճատում մի շարք տարիքային`մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

No comments: