Thursday, May 7, 2009

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարը ձերբակալվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում

Tert.am 6-5-2009- Ինչպես հաղորդում է գերմանական Blid-ը, նախորդ հանգստյան օրերին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում ոտիկանության կողմից ձերբակալվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն: Գերմանական օրինապահ մարմինների պնդմամբ` Ֆրանկֆուրտ-Սեուլ չվերթը հետաձգվել է ինքնաթիռում ծայրահեղ հարբած անձանց պատճառով: Ինքնաթիռի հրամանատարը հրաժարվել է թռիչքն իրականացնել, որից հետո ուղևորը «վիրավորվել է և սկսել է գոռալ»: Օդանավի հրամանատարը դիմել է ոստիկանությանը՝ նշելով, որ անկարգությունների հեղինակը պնդում է, որ ինքն Ուկրաինայի ներքին գերծերի նախարարն է: Ոստիկանությունը ձերբակալել է հարբած ուղևորներին: Նրանց թվում էր նաև Լուցենկոյի 19-ամյա որդին` Ալեքսանդրը։ Ուկրաինայում պատահածի մասին սկսեցին լուրեր շրջանառվել արդեն մայիսի 4-ին, սակայն, հստակ տեղեկություններ չունենալով, ԶԼՄ-ները չէին համարձակվում հրապարակել միջադեպի մանրամասները: «Լռության դավադրանքը», գերմանացի լրագրողների խոսքերով, բացատրվում է գերմանական պաշտոնյաների հետ պայմանավորվածությամբ, ովքեր, հավանաբար, խոստացել էին չհրապարակել այտ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Analitika.at.ua-ն:

No comments: