Wednesday, May 6, 2009

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզը» հայկական դիվանագիտության ձախողումն է

/PanARMENIAN.Net/ 05.05.2009 - «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը ողջունում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի, ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Վիտալի Բալասանյանի, ԼՂ մի շարք հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Այդ մասին խոսվում է PanARMENIAN.Net ստացված «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հայտարարությունում: «Նրանք գիտակցում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» հայկական դիվանագիտության ձախողումն է եւ ՀՀ իշխանությունների կոպիտ քաղաքական սխալը, ինչը հայության համար հղի է մեծ վտանգներով»,- նշվում է հայտարարությունում: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ այս օրերին քաղաքական այն գործընթացը, որը սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից, կանխելու ազգադավ գործընթացը, վստահաբար կսատարվի ողջ հայության կողմից այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1988 թվականին:

No comments: