Wednesday, May 6, 2009

Տիգրան Սարգսյան ռուս պաշտոնյայի հետ խոսել է հայ–թուրքական հարաբերությունների մասին

Tert.am. 5-5-2009- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Քննարկվել են կողմերի միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Ֆրադկովը համակարծիք են եղել նրանում, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում պարբերաբար իրականացվող նման հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն օգնում են ուշադրությունը պահելու աշխարհում, տարածաշրջանում, երկու երկրներում ընթացող քաղաքական, տնտեսական զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վրա` արդի աշխարհի նոր մարտահրավերները համատեղ դիմագրավելու, ստեղծվող իրավիճակներից արդյունավետ ելքեր գտնելու, համակագործակցության հետագա ուղիները նախանշելու նպատակով։ Զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության տեսակետները մեր երկրի տնտեսական իրավիճակի, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, հարեւան երկրների, այդ թվում` Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերի վերաբերյալ։

No comments: