Saturday, May 9, 2009

Հայկական և թուրքական կողմերը համաձայնել են «հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները»

Tert.am. 8-5-2009- Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ։ Սա Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն։ Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը։ Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»։

No comments: