Thursday, May 7, 2009

Թուրք մարդասպանները ցանկանում էին «վերջ տալ արյան վրեժին»

Tert.am 6-5-2009- Թուրքիայում երեկ տեղի ունեցած հարսանեկան արարողության ներկաների սպանության մեղադրանքով ձերբակալված Աբդուլքադիր Չելեբին ցնցել է հանրությանը իր սահմռկեցուցիչ հայտարարություններով: «Ես չգիտեմ, թե մենք ինչքան մարդ ենք սպանել: Մենք մտադիր էինք սպանել այդ ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի վերջ տանք արյան վրեժին, որպեսզի նրանք չկարողանային հետագայում վրեժխնդիր լինել և չսպանեն մեր ընտանիքների անդամներին»,- նշել է հանցագործը: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի հարավարևելյան Մարդին շրջանի Բիլգե գյուղում մի քանի դիմակավորված հանցագործներ սպանել էին հարսանեկան արարողության ներկաներից 44-ին: ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ իրենք չափազանց վշտացած են և ցնցված են Բիլգե գյուղում 44 մարդկանց սպանություններով: Նշենք, որ այս արյունալի պատմությունը անհանդուրժողականության և վշտի մեծ ալիք է բարձրացրել ողջ Թուրքիայում:

No comments: