Saturday, May 9, 2009

Հայաստանում հանցագործությունների քանակը շարունակում է աճել

Tert.am. 8-5-2009- 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 1080 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը: Նրա խոսքերով` այս ցուցանիշը կազմում է երկրում բոլոր գրանցված հանցագործությունների 37,3%-ը: Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 0,9%-ով, սակայն քանակական առումով հանցագործությունների թիվն աճել է 377–ով: Թամամյանը նշել է, որ մեծամասամբ աճել են անձնական ունեցվածքի դեմ ուղղված հանցագործությունները: Այսպիսով, նման գողությունների թիվն ավելացել է 348-ով: Խոսելով բացահայտված հանցագործությունների թվի մասին` գնդապետը հավելել է, որ բացահայտված հանցագործությունների ցուցանիշը 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում, համեմատած 2008թ. նույն ժամանակահատվածի հետ, աճել է 0,6%-ով և կազմել է 306 դեպք, ինչը 88-ով ավել է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

No comments: