Tuesday, May 5, 2009

Ռուսաստանի Առաջին տիկինը կժամանի Հայաստան

Tert.am.4-5-2009- Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան։ Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այդ նպատակով Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան։ «Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը։

No comments: