Tuesday, May 5, 2009

«Ազգ». Հայկական եկեղեցին քանդում են

Tert.am 5-5-2009- Օրաթերթի հրապարակումներից մեկի համաձայն` Երուսաղեմի քաղաքային իշխանություններն օրերս որոշում են կայացրել Հին քաղաքում քանդել հայ կաթոլիկ եկեղեցին: Հին քաղաքում հայկական կաթոլիկ եկեղեցին քանդելու որոշում Երուսաղեմի քաղաքային իշխանություններն օրերս որոշում են կայացրել Հին քաղաքում քանդել հայ կաթոլիկ եկեղեցին, քանի որ վերանորոգվելուց հետո դրա վրա ավելացվել է երկհարկանի կցակառույց: Այդ հրահանգի դեմն առնելու համար հայ կաթոլիկները կարիք ունեն աջակցության: Եկեղեցու վրա երկհարկանի շինություն ավելացնելու նպատակը Վատիկանից ժամանող հյուրերին կացարան ապահովելն է:Իսրայելական իշխանությունների այս քայլը դիտարկվել է որպես Հին քաղաքի սրբավայրերի նկատմամբ ոտնձգություն: Դա բացատրվում է նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի՝ մայիսին կայանալիք այցով: Պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալությունը նշում է նաև, որ այս խնդիրն ամենայն հավանականությամբ կքննարկվի Հռոմի պապի հետ: Կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված այս որոշումը, ըստ աղբյուրի, Հին քաղաքում հրեաների գերիշխանությունը հաստատելու փորձ է:

No comments: