Tuesday, May 5, 2009

Հայաստանում կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը

HayInfo- 5-5-2009- Մայիսի 12-ից 16-ը Աբովյանում կկայանա կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: "Նովոստի-Արմենիա" «Մեր ընտրանուց զատ, մրցաշարին կմասնակցեն նաև Էստոնիայի և Ղազախստանի ազգային հավաքականները»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Դարպասապահներ` Կարապետյան Աննա («Քոլեջ»), Ներսիսյան Անի («Բանանց»), պաշտպաններ` Խաչատրյան Արմինե («Բանանց»), Թորգոմյան Մարիամ («Բանանց»), Սայադյան Սյուզաննա («Քոլեջ»), Թադևոսյան Արմինե («Քոլեջ»), Ղուկասյան Անի («Ֆուրման»), Շահինյան Սոնա («Բանանց»), Խաչատրյան Ալիսա («Քոլեջ»), կիսապաշտպաններ` Կարապետյան Մարինե («Քոլեջ»), Մանգասարյան Քրիստինե («Բանանց»), Կարապետյան Լիլիթ («Բանանց»), Հովհաննիսյան Լուսինե («Քոլեջ»), Խանզադյան Վարդինե («Բանանց»), Պետրոսյան Աննա («Քոլեջ»), Հակոբյան Քրիստինե («Բանանց»), հարձակվողներ` Դավթյան Էլեոնորա («Ֆուրման»), Ստեփանյան Մարիամ («Բանանց»), Ալեքսանյան Քրիստինե («Հոմենմեն», Լիբանան), Կոստանյան Գայանե («Հոմենմեն», Լիբանան), Եփրեմյան Հռիփսիմե («Քոլեջ»):

No comments: