Tuesday, May 5, 2009

Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու»` բաղկացած Սուրեն Մուրադյանի 70 բանաստեղծություններից

/PanARMENIAN.Net/ 04.05.2009 - Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու» Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հիման վրա: «Մանկական երգերի ժողովածուի» մեջ մտնում են Սուրեն Մուրադյանի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ: Մանկագիր Սուրեն Մուրադյանը համագործակցել է տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների հետ: Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել շատ կոմպոզիտորներ` Արտեմ Այվազյանը, Գրիգոր Հախինյանը, Էմմա Միհրանյանը, Մարտին Վարդազարյանը, Գեղունի Չթչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ ուրիշներ: Սուրեն Մուրադյանը մանկապատանեկան բանաստեղծությունների, պատմվածքների եւ հեքիաթների ավելի քան 80 ժողովածուների հեղինակ է:

No comments: